Foto

Չեռնոգորիան հրաժարվել է միջանցք տրամադրել Լավրովի ինքնաթիռին

Պոդգորիցայում Ռուսաստանի դեսպան Վլադիսլավ Մասլեննիկովը հաստատել է, որ Չեռնոգորիայի իշխանությունները հրաժարվել են օդային միջանցք տրամադրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար:

Սերբական Vecherniye Novosti թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են Սերբիայի ուղղությամբ իրենց օդային տարածքը Լավրովի ինքնաթիռների համար։

Ավելի ուշ Սոֆիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հաստատել է, որ Բուլղարիան հրաժարվել է Լավրովի ինքնաթիռի համար օդային միջանցք տրամադրել։

Մի քանի երկրի կողմից օդային տարածքի փակման մասին հայտնել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: