Foto

34-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հրաչյա Ե․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ապառաժ քարերին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։