Foto

Իրանն ու Նորվեգիան քաղաքական խորհրդակցությունների փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Իրանի եւ Նորվեգիայի բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչները երկու կողմերի միջեւ քաղաքական խորհրդակցությունների փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հաղորդում է Tasnim-ը։

Իրանի եւ Նորվեգիայի միջեւ քաղաքական խորհրդակցությունների տասներորդ փուլը կայացել է Օսլո Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաքերիի կատարած այցի ընթացքում։

ԱԳ փոխնախարարը նաեւ կոչ է արել Թեհրանին եւ Օսլոյին ամրապնդել քաղաքական վճռականությունը՝ համագործակցության համար տարբեր կապեր ստեղծելու ճանապարհով հարաբերությունները զարգացնելու համար։

Հանդիպմանը քննարկված մյուս հարցերը վերաբերել են աֆղանցի փախստականների առջեւ ծառացած խնդիրները նվազեցնելուն եւ Աֆղանստանում ու ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության բացակայության հիմնական պատճառների եւ գործոնների արդյունավետ լուծմանն ուղղված ջանքերին:

Իր հերթին Հյուիտֆելդտը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ աֆղանցի փախստականներին տասնամյակներ շարունակ ցուցաբերած հսկայական օգնության համար:

Նա նաեւ գոհունակություն է հայտնել Աֆղանստանի խնդիրների շուրջ Իրանի եւ Նորվեգիայի միջեւ ընթացող բանակցությունների եւ դրանց լուծմանն աջակցելու կապակցությամբ։

Նորվեգիայի արտգործնախարարը ողջունել է Թեհրան այցելելու գաղափարը եւ իր իրանցի գործընկերոջը հրավիրել է մասնակցել «Օսլո-2022» համաժողովին։