Հզոր սառնամանիքային անտիցիկլոնը պատել է գրեթե ամբողջ Ռուսաստանը՝ անոմալ ցածր ջերմաստիճան բերելով Սիբիրում և Ուրալում (մինչև -50°C): Այս մասին հայտնել է Հիդրոմետերոլոգիական կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Նրա խոսքով՝ անտիցիկլոնի ազդեցությունը զգացվում է երկրի արևմտյան սահմաններից մինչև Խաղաղօվկիանոսյան ափ։









