Foto

Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ

Գյումրի համայնքի՝ լիազորությունները կասեցված ղեկավար Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։

Այս մասին հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղուկասյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր հիվանդանոց՝ առողջական վիճակի հետ կապված նշանակված համապատասխան փորձաքննություն անցնելու նպատակով։

Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ Գյումրի համայնքի ղեկավարը և համայնքի գլխավոր ճարտարապետը նախնական համաձայնությամբ պահանջել և ստացել են կաշառք։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ութ անձի նկատմամբ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով։

Վարդան Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։