Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհը հունիսի 2-ին փակ է լինելու
Հունիսի 2-ին՝ ժամը 10։00-ին, նախատեսվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ (Մ-2) միջպետական ճանապարհի 93-րդ կիլոմետրին, ուստի վերոնշյալ ավտոճանապարհը փակ է լինելու երթևեկության համար: