Կառավարությունը նախորդ
տարվա նոյեմբերի 25-ին անցկացված նիստի ընթացքում որոշեց թույլատրել ՀՀ Ազգային
ժողովին ձեռք բերել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենա, Ազգային ժողովի նախագահի համար՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Կառավարությունը հաշվի էր առել նաև այն հանգամանքը,
որ պահանջը տվյալ պահի դրությամբ համարվում է հրատապ: Թե ինչո՞վ է պայմանավորված ԱԺ
նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենայի ձեռքբերման հրատապությունը՝ մինչև հիմա պարզ չէ։ Ամենագնաց
այդ մեքենան ձեռք է բերվել 90 մլն դրամով։ Ի դեպ, հարցը ներառված էր նիստի օրակարգի
չզեկուցվող հարցերի շարքում։
Իհարկե 250 դոլլար արժողությամբ ավտոմեքենայի ձեռք բերումը քննադատության
արժանացավ հասարակության կողմից։ Այս իշխանությունը եկել էր մերժելու հենց այդ ճոխությունները, բայց կառավարությունը մեքենան գնեց և այն զրահապատեց։
Ամիսներ անց՝ այս տարվա
ապրիլի 7-ին, կառավարությունը որշել էր երեք ամենագանց Toyota RAV 4 ավտոմեքենա գնել նոր BMW-ին ուղեկցելու համար։ Երբ այս որոշումը կայացվում էր, ընդդիմության փողոցային պայքարը
դեռ չէր մեկնարկել և այսքան քաղաքացիներ դեռ հրապարակում չէին։ Իհարկե օր օրի նվազող տնտեսական
աճի և գնաճի պարագայում, ավելացող աղքատության և պետական պարտքի թռիչքաձև ֆոնի աճին
զուգահեռ ևս 54 մլն դրամի ավտոմեքենայի գնումը պիտի հասարակության զարույթն արթնացներ
և, ինչու ոչ, մի քանի հարյուր աղքատության շեմին հայտված քաղաքացիների էլ փողոց դուրս
բերեր։ Իրավիճակը տեսնելով՝ իշխանությունը որոշեց Ալեն Սիմոնյանի այս ցանկությունը
չկատարել և չեղարկեց մեքենաների գնումը՝ ՀՀ հպարտ քաղաքացիներից չվերցնելով իրենց պատկանող
54 մլն դրամը։
Սա տեղի ունեցավ միայն
փողոցում հազարավոր մարդկանց անհնազանգության ակցիաների ֆոնին։ Իշխանությունն անկեղծ մտածում է, որ նման քայլերով կարող է նորից տուն ուղարկել հայրենիքի փրկության համար
պայքարի դուրս եկած քաղաքացիներին կամ էլ կանխել դեռևս պայքարին չմիացածների հրապարակ
գա՞լը։ Ո՛չ, հարգելի իշանություն, անկախ նրանից, թե հիմա ուսուցիչների աշխատավարձերում
ինչ կփոխեք, թոշակների 10 տոկոս քեշբեք կգործի, թե՞ ոչ, ասֆալտ ու կանաչապտում
կիրականացվի կամ գուցե Աջափյանկի մետրոն, Երևանի ճոպանուղին, միևնույն է, հիմա նախընտրական խոստումների փուլն ավարտվել է։ ՀՀ
քաղաքացին արդեն տեսել է, որ նոյեմբերի 9-ից
հետո խոստացաված 6 ամսյա ճանապարհային քարտեզից գեթ մեկ կետ կատարված չէ, քաղաքացին
տեսնում է, որ ոչ մի խոստացված խաղաղություն չի գալիս և մինչև օրս սահմանի զոհեր ենք ունենում, Արցախը մեծ մասը հանձնված է, իսկ Սյունիքը բանակցությունների
սեղանին է։ Ոչ մի քաղաքացի չգիտի թե «խաղաղության դարաշրջանը» փաստացի անզեն մնացած բանակով
ինչպես է բացվելու՝ ո՞ւմ տան, հողի կամ հարազատի կյանքի գնով, կամ ի վեջո, այդ դարաշրջանը գալո՞ւ է․․․ Գոյության պայքարն անկասելի է, նույնիսկ Ալեն Սիմոյնաի մեքենաների հաշվին:









