«Պետք է լինի հստակություն, քաղաքական դաշտը պետք է «պարզաջրվի», հասարակության համար պետք է ընկալելի լինի, թե իրականում ով ինչի հետևից է գնում»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Քաղաքական ուժերը պետք է դիրքորոշում արտահայտեն։ Ովքեր դիրքորոշում արտահայտել են՝ գիտենք: Ովքեր շարունակում են աջակցել այս իշխանությանը՝ դրա մասին ևս հասարակությունը գիտի», - ասել է Տիգրան Աբրահամյանը։









