Foto

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Հանրապետության տարածքում այսօր, մայիսի 30-ի, 31-ի, հունիսի 1-ի, 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 30-ի, 31-ի, հունիսի 1-ի, 2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում այսօր ցերեկը, մայիսի 30-ին, 31-ի գիշերը, հունիսի 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 31-ի և հունիսի 1-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։

Ավելին՝ այստեղ: