• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Այս տոնը միասնության և արդար պայքարի խորհուրդն ունի, որով մեր ժողովուրդը պիտի հաղթահարի բարդ մարտահրավերները. Գարեգին Բ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով:

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը արգասիքը եղավ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու ձգտումի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի։ Նորահաստատ Առաջին Հանրապետությունը եղավ մարմնավորումը այն մեծ տեսիլքի, որի ներշնչումով կերտվեցին բազմաթիվ հաղթանակներ՝ մայիսյան հերոսամարտերից մինչև առաջին արցախյան պատերազմը։ Այս տոնը միասնության, համախմբումի և արդար պայքարի խորհուրդն ունի, որով ոգեշնչված մեր ժողովուրդը պիտի հաղթահարի նաև իր առաջ ծառացած ներկայիս բարդ մարտահրավերները ու ամեն միջոց ի սպաս դնի՝ պահպանելու և ծաղկուն դարձնելու Տիրոջից որպես պարգև ստացած Հայաստան և Արցախ մեր հայրենիքը: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր, երբ վտանգված է մեր սահմանների ապահովությունը, խաթարված է մեր պետականության անվտանգությունը, և ոտնահարվում է Արցախի մեր զավակների ազատ ու անկախ կյանքի իրավունքը, մեր սրտերում թող հնչեն մայիսյան հերոսամարտի զանգերը` կոչելով ամենքիս միակամ և հետևողականորեն նվիրագործելու մեր ջանքերը հանուն մեր սրբազան հայրենիքի աստվածահաճո և օրհնաբեր ապագայի:

Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը»:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին


    ՈՒՂԻՂ. Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում են, պատասխանում են պատգամավորների հարցերին


    Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է․ երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով


    Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կմիանան Խաղաղության խորհրդին


    Հայաստանն ու Մեքսիկան ունեն համագործակցության մեծ ներուժ, որն այս պահին ամբողջությամբ իրացված չէ․ Պապոյան


    Քաղաքապետարանն իր միացման արժեքի մեջ կազմող 20 տոկոս տուրքերը չի հանում, բայց 35 տոկոսը թողնում է ժողովրդի վրա. Դավիթ Ղազինյան (տեսանյութ)


    Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել


    Եկեղեցու «բարենորոգման» համակարգող խորհրդի անդամները չեն մասնակցի Եպիսկոպոսաց ժողովին. հայտարարություն


    Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ


    Վաղարշապատում ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]