Foto

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզի պարեկները հունվարի 19-ին՝ ժամը 23․35-ին, Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայինների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժին են տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի, որը 2025 թ. հուլիսի 28-ից հետախուզվում էր ՌԴ Մագադան քաղաքի ոստիկանության կողմից. խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Քրեական ոստիկանության գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և Էրեբունու բաժին է տեղափոխել 47-ամյա մի կին: Նա 2016 թ․ հոկտեմբերի 26-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների համատեղ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից հունվարի 20-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 28-ամյա մի երիտասարդ: Նա 2024 թ. դեկտեմբերի 17-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և համակարգչային հափշտակության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։