Իշխանությունը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել մեր ժողովրդին: Խոսքը վերաբերվում է նոր միացման բաժանորդների վճարներին: Փաստացի իշխանության կողմից կառավարվող, բայց թղթի վրա անկախ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը 2023 թվականի ապրիլի 1-ից բազմակի անգամ թանկացվեց նոր միացման՝ նոր բաժանորդների վճարվող արժեքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:









