Միացյալ Նահանգները հրավեր է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ միանալու Վաշինգտոնի կողմից ստեղծված Խաղաղության խորհրդին և սպասում է դրական արձագանքի, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։
«Մենք նախագահ Պուտինին հրավիրել ենք միանալ Խաղաղության խորհրդին։ Նույն հրավերն ենք ուղարկել նաև նախագահ Զելենսկուն։ Ես նախընտրում եմ լավատես մնալ և կարծում եմ, որ երկու կողմերից էլ դրական արձագանք կստանանք», – ասել է Ուիթքոֆը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, եթե ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց չլինի, հետագա քայլերը կախված կլինեն ԱՄՆ նախագահի կողմից իրավիճակի գնահատականից։









