Foto

Ժամը 12:15-ի դրությամբ ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 414 մասնակից

Ժամը 12:15-ի դրությամբ ոստիկանություն բերվել է ակցիայի 414 մասնակից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 8:00-ից Դիմադրություն շարժումը մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի գործողություններ էր իրականացնում։