Foto

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 70 քաղաքացի

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 70 քաղաքացի։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։