Foto

Դատախազության դիմաց այս պահին լարված իրավիճակ է․ ծնողները փակել են փողոցը

Դատախազության դիմաց այս պահին լարված իրավիճակ է: 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն այս պահին փակել են Դատախազության դիմացի փողոցը:

Նրանք հանդիպում էին պահանջել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ՝ նշելով, որ 10 րոպե են տալիս, այլապես կփակեն Վազգեն Սարգսյան փողոցը, սակայն դատախազը չի ընդունել նրանց.

«Մեզ լակոտի տեղ են դրել, խաղացնում են, էդքան տղամարդկություն չունե՞ն, դուրս գա ասի՝ ես ձեր գործը վարույթ չեմ ընդունում»,- վրդովված ասաց ծնողներից մեկը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էին քրեական գործով իրենց որպես տուժողների իրավահաջորդ ճանաչել, ինչը բավարարվել է և դատախազը ցուցում էր տվել քննիչին՝ ծնողներին տուժողների իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Մյուս պահանջը, որը ներկայացվել էր ծնողների կողմից, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն։ Այսօր ծնողները գնացել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ որպես տուժող ներգրավվելու համար, սակայն քննիչը հրաժարվել է ընդունել ծնողներին՝ պատճառաբանելով, թե զբաղված է։

Ծնողներն այժմ դատախազության շենքի մոտ են։ Նրանց հետ են նաև իրավաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ։