«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.
Եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ քամիների հետևանքով ժամը 03:00-ից սկսված Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի մարզերում, Կոտայքի, ինչպես նաև Երևան քաղաքի որոշ հասցեներում տեղի են ունեցել հոսանքազրկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են եղել օդային գծերում հենասյուների վնասմամբ։
ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:
Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։









