Foto

Սիդնեյում հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ

Խանուկայի տոնակատարության ժամանակ Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում` երեխաներ ու ոստիկանության աշխատակից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է news.com.au-ն։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել Սիդնեյի Բոնդի լողափում կրակոցների մասին։ 

Ականատեսների խոսքով՝ արձակվել է առնվազն 50 կրակոց։ «Ես տեսա առնվազն 10 մարդ գետնին ընկած ու ամենուրեք արյուն», - լրագրողներին ասել է ականատեսներից մեկը։

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու կասկածյալ ձերբակալվել է։