Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանեց Երևան։ Հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից․
«Մեր ընտրանին Հայրենիք է վերադարձել պատմական արդյունքով` առաջին անգամ աշխարհի առաջնությունից բերելով 5 մեդալ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։









