Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում մեծ ակնկալիքներ կային, որ Ռուսաստանը կմիջամտի ղարաբաղյան պատերազմին։ Դա տեղի չունեցավ։ Որովհետև մենք կռվել ենք մեր տարածքում, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում, տեղեկացնում է Minval.az-ը։
«Բայց, միևնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար, օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան են ժամանել զենքով բեռնված բեռնատար ինքնաթիռներ։ Մենք հետևել ենք բոլոր ուղղություններով՝ Ռոստովից, Մոզդոկից։ Մենք մեր վրացի բարեկամներին խնդրել ենք փակել օդային տարածքը, և նրանք դա արել են։ Մենք նաև խնդրել ենք մեր վրացի բարեկամներին փակել ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար Վրաստանի տարածքով, նրանք դա էլ են արել, և մենք շնորհակալ ենք նրանց», - ասել Է Ալիևը, փոխանցում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ այն ժամանակ Բաքուն նամակ է հղել մերձկասպյան բոլոր երկրներին՝ խնդրելով թույլ չտալ ռուսական բեռնատար ինքնաթիռներին զենքով Հայաստան մուտք գործել։
«Մենք այն ուղարկել ենք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան։ Ցավոք սրտի, այս ինքնաթիռները Հայաստան մուտք գործելիս օգտվել են այս երկրների տարածքներից։ Այդպես էլ եղել է, և մենք չպետք է թաքցնենք 44-օրյա պատերազմի այս կողմը», - ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին։ Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ









