Foto

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին, երկուսին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով

Ոստիկանությունը Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել երկու քաղաքացու։

«Հրապարակից 2 անձ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։

Եվս 9 քաղաքացի բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն պայքար է իրականացնում։