Foto

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 148 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 24 593 թեստ, այստեղից 22 635-ը՝ հակագենի արագ թեստով և 1 958-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 0,6%, վերջին 14 օրը – 1,04%, վերջին 7 օրը – 0,94%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 654 945 դեպք: Ապաքինվել է ևս 280 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 636 800: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 807 անձ: Երկրում ընդհանուր կատարվել է 2 880 821 պատվաստում, օրական՝ 1 124: