«Ազատագրական շարժման» անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Հանրապետության հրապարակից, առանց որևէ նախազգուշացման, առևանգել են շարժման անդամներ Վահագն Չախալյանին և ևս մեկ հոգու։
«Առավոտյան 10։45, երբ շարժման հերթական իրազեկման խաղաղ ակցիան էինք պատրաստվում անել Հանրապետության հրապարակում, շատ արագ կարմիր բերետավորների մեքենան կանգ առավ այս հատվածում, և կարմիր բերետավորները միանգամից հարձակվեցին և առանց որևէ բացատրության անհայտ ուղղությամբ տարան Վահագն Չախալյանին և Տարոնին»,-նշել է Հոխիկյանը և, դիմելով ՀՀ ՄԻՊ գրասենյակին, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին՝ շեշտել, որ շարժման հանդեպ պետական մակարդակով հանցագործություն է կատարվում։
Հոխիկյանը վստահեցրել է, որ այդ կերպ իրենց վախեցնել չի հաջողվելու, ավելին՝ նման ապօրինի գործողություններով իշխանությունն արագացնում է իր անկումը։









