Foto

Եթե Թրամփի առջև հստակ դրվի Բաքվից մերոնց ազատելու խնդրանքը, հաջողության հավանականությունը մեծ է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքով ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված։

Երկու հետեւություն մեզ համար.

1․Եթե ԱՄՆ նախագահի առջեւ հստակ, նպատակաուղղված կերպով եւ սրտացավորեն դրվեր (դրվի) Բաքվի բանտերից մերոնց ազատ արձակելու խնդրանքը, մեծ է հաջողության հասնելու հավանականությունը։

2․Եթե ԱՄՆ նախագահի առջեւ հայ ժողովրդի կողմից (Հայաստանում, ամերիկահայերի, մյուս Սփուռքի) առաջ քաշվի մեր քաղբանտարկյալների ազատության հարցը, ապա մեծ է հավանականությունը որոշակի, եթե ոչ ամբողջական հաջողության։

Ի՞նչ եք կարծում, ի վիճակի՞ ենք համազգային ջանքերով այդ հարցերը բարձրացնել։

Օրինակ, ցանցային եւ պերմանենտ աշխատանքից բացի մի 30 000-ոց հանրահավաք կազմակերպել ԱՄՆ նախագահին ուղղված իմ նշած երկու հարցերի շուրջ»։