Foto

Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը

Չեխիան մտադիր չէ միջոցներ հատկացնել Ուկրաինայի ֆինանսավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեխական հեռուստատեսության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը։

«Մենք ոչինչ չենք երաշխավորի և գումար չենք հատկացնի։ Մենք միջոցներ չունենք այլ երկրների կարիքների համար։ Եվրոպական հանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ եղանակներ գտնի»,- նշել է նա։

Հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ Ուկրաինային 2026-2027 թվականներին ֆինանսավորելու հարցը քննարկվելու է դեկտեմբերի 18-19-ին նախատեսված Եվրամիության գագաթնաժողովում։ Միությանն անդամակցող բոլոր 27 երկրներն առայժմ համաձայնության չեն եկել այս հարցի շուրջ։