Լոկոմոտիվի և բեռնատար գնացքի բախման հետևանքով դիզելային վառելիք և մազութ տեղափոխող 14 ցիստեռն է գծերից դուրս եկել ՌԴ Պենզայի մարզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ТАСС-ը՝ ներկայացնելով իրավապահ մարմիններից ստացած տեղեկությունը։
Կույբիշևի երկաթուղու գրասենյակից լրատվամիջոցին հայտնել են, որ Պենզայի մարզի Չայիս կայարանում մանևրային աշխատանքների ժամանակ լոկոմոտիվը բախվել է բեռնատար գնացքի, որի հետևանքով վագոնները դուրս են եկել գծերից։
Նշվում է, որ տուժածներ չկան։ Վթարի հետևանքների վերացման համար ուղարկվել է վերականգնող երեք գնացք։ Վառելիքի հնարավոր արտահոսքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։









