Foto

Փաշինյանը մտադիր է ՀՀ-ի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել. ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել Երևանում, հավանաբար ուրբաթ օրը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նիստի նպատակն Արցախի մասին նախկին հայտարարությունները խմբագրելն է, որ ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում Արցախը հանձնել Ադրբեջանին, Արցախի ճակատագիրը որոշելու են արցախցիները։

«Մեր աղբյուրն ասաց, որ սա ամենևին չի նշանակում, թե Փաշինյանը հետ է կանգնել իր ծրագրերից՝ չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Այլ սրանով փորձում է Արցախի և Հայաստանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դարձնել իր հանցակիցը, հերթական անգամ խաբել հանրությանն ու ժամանակ շահել՝ հանգցնելով պայքարի կրակը»,-գրում է թերթը։

Թերթը հավելում է, թե Արցախում տարակուսած են՝ եթե Արայիկ Հարությունյանի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա ինչպե՞ս են նիստին մասնակցելու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ԱԽ անդամները: