Ռուս զինվորականները գրավել են Խարկովի մարզի Կուչերովկա և Կուրիլովկա բնակավայրերը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նշել է, որ Կրասնոլիմանի և Ռուբցովի ուղղություններով շարունակվում են ակտիվ գործողությունները խոշոր երկաթուղային հանգույցի և Կրասնի Լիման լոգիստիկ կենտրոնի յուրացման ուղղությամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն էէ անցկացրել իրադրության զարգացման վերաբերյալ։ Դրան տեսակապով մասնակցել են Գերասիմովը, «Հարավ» զորքերի խմբավորման հրամանատար Սերգեյ Մեդվեդևը։ ՌԴ ղեկավարի աշխատասենյակում ներկա է գտնվել 123-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Դենիս Պիրոգովը:









