Foto

«Նիկո՛լ, դու նաև մարդասպան ես». Իշխան Սաղաթելյան

Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիան այսօր ավարտվեց Ազատության հրապարակում, վաղը անհնազանդության ակցիաներն ու երթերը կշարունակվեն: Վաղը իրազեկման երթը կմեկնարկի 18:30-ին Գարեգին Նժդեհի արձանի տարածքից, այս մասին ցուցարարներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ Ազատության հրապարակում քիչ անց տեղի կունենա համերգ:

Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ նաեւ այսօր երեկոյան տեղի ունեցած դժբախտ պատահարին եւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դավաճան է, այլ նաեւ մարդասպան:

 

«Քիչ առաջ մի դժբախտություն է տեղի ունեցել մեր քաղաքում, վարչապետի աթոռին հայտնված անձի շարասյունը վթարի  է ենթարկել հղի կնոջը, սա ոչ միայն դավաճան է, այլ մարդասպան, սա անընդհատ զոհերի, պարտության սիմվոլ է, սա անընդունելի է, սրա համար պետք է բացատրություն տան ու հատ-հատ պատիժը կրեն: Մենք չենք հանդուրժելու, ժողովրդի միջից դուրս եկածը տեսեք` ինչերով է ման գալիս եւ ինչ փորձանքներ ու սպանություններ է անում: Նիկո՛լ, դու նաեւ մարդասպան ես, որը արյունի կարոտ է, քեզ պետք է պատժել սրա համար»,-ասաց Սաղաթելյանը:

 

Հիշեցնենք, որ երթն այսօր մեկնարկել էր Սասունցի Դավթի Արձանի տարածքից, Հանրապետության հրապարակում երթին են միացել Արթուր Վանեցյանը եւ նրա աջակիցները: