Իրանը համագործակցում է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում, Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները համապարփակ են, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև վերահաստատել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը։ Ռուսաստան այցից առաջ Արաղչին «Կոմերսանտին» ասել էր, որ ռուս-իրանական հարաբերությունները ձևավորվել են ոչ միայն «նեղ խմբային նկատառումների», այլև «պատմական, աշխարհաքաղաքական կապերի և երկու երկրների կայուն շահերի» հիման վրա։
Ռուսաստան այցի ընթացքում Արաղչին դեկտեմբերի 17-ին բանակցություններ կվարի Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ։









