Foto

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Թուրքիան չի հրավիրվել Գազայի համար նախատեսվող բազմազգ ուժի ստեղծման բանակցելու նպատակով կազմակերպվող Դոհայի հանդիպմանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը խոչընդոտվել է Իսրայելի սահմանած վետոյի պատճառով։

Haaretz-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցության հրավեր է ուղարկվել 45 երկրի, որոնց թվում են նաև Ճապոնիան, Ֆինլանդիան, Իտալիան, ԱՄԷ-ն, Ադրբեջանը, Պակիստանը և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն։

Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիան դիվանագիտական ճնշում է գործադրել Դոհայի իշխանությունների և Վաշինգտոնի վրա՝ համաժողովին հրավիրվելու նպատակով։

Հիշեցնենք, որ Թուրքիան ստորագրել էր Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադար նախատեսող Շարմ էլ Շեյխի հռչակագիրը և հայտնել, որ պատրաստ է մասնակցել բազմազգ ուժի ձևավորման հարցով հանդիպմանը։ Իսրայելը, սակայն, դարձել է հանդիպմանը Թուրքիայի մասնակցությանը վետո դնող միակ կողմը։