Ստեփանակերտում այսօր անցկացվել է Ջահերով երթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:
Երթին մասնակցել են Արցախի նախագահն Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Տեսանյութեր ու ֆոտոկադրեր են հրապարակել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը և քաղաքագետ Էդգար Էլբակյանը։









