Դեկտեմբերի 9-ին Բրատիսլավայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Ըստ ԱՊԱ-ի, զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Սլովակիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման վերաբերյալ։
Ֆիցոն շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ։
Իր հերթին, Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և ընդգծել, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ։









