Մինչև մեր երկրի վարչապետը կրճատեց պաշտպանական բյուջեն 15%-ով, այսօր պարզվեց, որ Ադրբեջանը ավելացնում է իր պաշտպանական բյուջեն՝ ծախսերի 21 %-ն ուղղելով պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը ՝ ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլար: Այդ մասին ահազանգում է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը․
«Մենք որքան թուլանանք, մեր հարևանները այնքան կուժեղանան։
Ժամանակն է ցույց տալ ուժ, ոչ թե թուլություն:
Թուլությունը բերում է պատերազմ, միայն ուժը կարող է բերել խաղաղություն»,- նշել է նա։









