Foto

Հալեպահայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ ջահերով երթ է անցկացվել

Հա­լե­պա­հա­յերը Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան 107-րդ տարելիցի կապակցությամբ ջահերով երթ են անցկացրել դեպի Ազգային գերեզմանատուն, տեղեկանում ենք Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» էջից։

«Սիրիայի և Հա­յաս­տա­նի զույգ դրոշ­նե­րով ջահեր­թը առաջ­նոր­դել է ՀՄԸՄ-ի Հա­լեպի մասնա­ճյու­ղի փո­ղե­րա­խում­բը, որի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րն է Մհեր Սու­սանին։

Շր­ջա­նի բնա­կիչ­նե­րը ևս մասնակցել են քայլերթին։

Ազգային գե­րեզ­մա­նա­տան մուտ­քի մոտ փո­ղե­րա­խում­բը հն­չե­ցրել է Սիրիայի և Հա­յաս­տա­նի քայ­լերգ­նե­րը: Ցե­ղաս­պա­նու­թյունը խորհրդանշող հու­շա­քա­րի առջև տեղադրվել են ծաղ­կեպ­սակ­ներ, ապա հայ հո­գևոր պե­տերը վա­ռե­լ են հու­շա­քա­րի մոտ գտ­նվող՝ ցեղասպանության նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը խորհր­դան­շող ջա­հը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ներ­կա­նե­րը հոտն­կայս հար­գե­լ են Սիրիայի, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բո­լոր նա­հա­տակ­ների հիշատակը: 

Ջահերթի ավարտին հնչել է «Պահպանիչ» աղոթք։