Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով երեկ Ռուսաստանի դաշնություն է մեկնել։ Թեև բազմիս քաղաքագետները և ոլորտի մասնագետներն արձանագրում էին, որ նման այցով ՌԴ մեկնելը վարչապետի երազանքն է, սակայն այն իրականացավ միայն ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30 ամյակի առթիվ։ Կողմերը ստորագրեցին 30 կետերից բաղկացած հայրարարություն։ 1-ից միչև 21-րդ կետերն, ըստ էության, նախորդ 30 տարիներին երկկողմ իրականացրած ոլորտային աշխատանքների կարևորությունների մասին է։ 9-րդ կետով վարչապետ Փաշինյանը, կարելի է ասել, դատապարտեց մեր վաղեմի դաշնակցի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցները և արձանագրեց, որ կաջակցի Ռուսաստանին դրանց շրջանցման հարցում։ 22-րդ և 23-րդ կետերն արաձանգարում էին, որ ՀՀ-ն պատրաստ չէ և չի էլ ցանկանում միայնակ լուծել իր անվատանգության խնդիրը և հստակեցնում է, որ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու ցանկություն էլ չունի։ Թեև 24-րդ կետը վերաբերում էր Ռուսաստանի դերակատարմանը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարություններին և Արցախի կարգավիճակին, սակայն այդ հարցը Փաշինյանը չբարձարցրեց, դրա վերաբերյալ որևէ դիրքորոշում չհայտնեց, չփորձեց նաև երաշխիքներ ստանալ ՌԴ նախագահից սահմանային անվտանգության մասով։ Հաջորդ երկու՝ 25-րդ և 26-րդ կետերով, հաստատվել է, որ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցի կարգավորումը պիտի ավելի արագ և ինտենսիվ կազակերպվի, որը ենթադրում է նաև երկաթուղիների կառուցումը, որից օգտվելու են Ադրբեջանը և Թուրքիան։ 28-րդ կետով Նիկոլը պայմանավորվել է տարբեր միջազգային խողովակներով ակտիվացնել Ադրբեջանի հետ կապերը: Եվ ոչ մի խոսք Հայաստանի օկուպացված տարածքների, գերիների վերադարձի, Արցախի դեմ շարունակվող ոտնձգությունների մասին: Մնացյալ բոլոր կետերը կրկին վերաբերում են ՌԴ շահերին, նրա հետ համագործակցության եզրերին, բայց ոչ ՀՀ-ի և Արցախի շահերին։
Վարչապետը չխոսեց ՀՀ օկուպացված տարածքների,
ադրբեջանական նոր սադրանքների, նոր տարածքների նկատմամբ հավակնությունների մասին։ Կարծես մոռացած
լինեին նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարած կետերի մասին՝ գերիների վերադարձ և այլն։
Հայտարարությամբ Պուտինը չանդրադարձավ նույնիսկ Փաշինյանի առաջ քաշած «խաղաղության դարաշրջանին»։ Իսկ արդյունքում գերիները
շարունակում են մնալ Բաքվի բանտերում, ադրբեջանական զորքը գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում,
թշնամին խոսում է նոր տարածքների հավակնությունների մասին և հայտարարում է, որ Արցախի
հարցը լուծված է ի օգուտ իրեն։









