• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Վահրամ Դումանյանը և Օլգա Լյուբիմովան մշակութային բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու, մշակութային շփումները խթանելու և համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:

Նախարար Օլգա Լյուբիմովան էլ բարձր է գնահատել Ռուսաստանում պարբերաբար կազմակերպվող հայ կատարողների ու համույթների ելույթները և կարևորել հանդիպման կայացումը հատկապես 2022 թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թ. նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը: Նախարար Օ. Լյուբիմովան առաջարկել է ծրագրի բացումը կազմակերպել 2022 թ. հունիսի 10-ին Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում: Նա հատկապես կարևորել է միջոցառմանը Կոմիտասի անվան պետական լարային քառյակի մասնակցությունը և նշել, որ երկու կողմերի կազմակերպիչները մշտապես ուղիղ կապի մեջ են միմյանց հետ՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով:

Նախարար Վ. Դումանյանը կարևորել է երկու բարեկամական պետությունների միջև մշակութային համագործակցության ընդլայնումը և դրա նպատակով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրի ստորագրումը, որը հստակ սահմանում է առաջիկա տարիների առանցքային ուղղությունները: Նա ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունն է հայտնել 2022 թ. ընթացքում Հայաստանում հյուրընկալել «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:

Նախարար Օ. Լյուբիմովան անդրադարձել է նաև մշակութային կրթության ոլորտում համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես ՌԴ մշակութային բուհերում հայ դիմորդներ ընդունելու պատրաստակամություն հայտնելով: Նա առաջարկել է նաև դիտարկել ՀՀ և ՌԴ առաջատար մասնագետների մուլտիմեդիա ցուցահանդեսներ և վարպետության դասեր կազմակերպելու հնարավորությունը:

Նախարար Օլգա Լյուբիմովան նախարար Վահրամ Դումանյանին հրավիրել է հայաստանյան պատվիրակության հետ ներկա գտնվել ամենամյա Սանկտպետերբուրգյան միջազգային մշակութային համաժողովին և Սանկտ Պետերբուրգի երաժշտության տան կողմից կազմակերպվող երիտասարդ տաղանդների համերգային ծրագրին:

Նշենք՝ հանդիպման շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագիրը:

Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանը նախարար Օլգա Լյուբիմովային հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» բացառիկ փառատոնի շրջանակում:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    34-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա


    Հրդեհի ահազանգ է ստացվել, մեքենա է այրվում


    Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսը


    Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին


    Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էական նշանակություն ունի․ Խաչատուրյան


    Չի կարող սատանան և մեղքը ավելի զորավոր լինեն, քան Քրիստոսի շնորհը, որ գործում է մեր մեջ․ Հայր Շնորհք


    Պայքարը մնում է քաղաքակրթական, որովհետև մեր ժամանակների աղետը հենց մշակութային թիրախում գտնվելն է


    Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև էներգետիկ և էլեկտրահամակարգերի ոլորտներում համագործակցության հարցեր


    «Մեր ձևով» շարժմանն է միացել է արդեն 11,000-րդ կամավոր՝ հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումով


    Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը նոր հնարավորություններ է բացում․ Կոշտա

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]