Foto

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հանդես կգա հայտարարությամբ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից Vesti.am-ին հայտնում են, որ շուտով հայտարորություն  կտարածեն Արթուր Վանեցյանի նախաձեռնության վերաբերյալ։ Մեր ճշգրտող հարցին արդյո՞ք հայտարարությամբ միանում ենք կոչին, Հուրիխանյանն ասաց, որ հայտարարությունն ի պաշտպանություն Արթուր Վանեցյանի է։

Հիշեցնենք, որ երեկ կեսօրից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն Ազատության հրապարակում է և հայտարարում է, որ տուն չի գնալու։ Նա կոչ է անում քաղաքացիներին  այս իշխանությունների հեռացնելու գործում միավորվել։Նրան  են միացել Րաֆֆի Հովհաննիսյնաը, նախկին ոստիկանապոտ Վալերի Օսիպպյանը, ԱԺ պատգամավորներ և բազմաթիվ քաղաքացիներ։

Հեղինակ: Աննա Ավետիսյան