Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 357 մարդ, ևս 1-ը՝ մահացել։ Վերջին մեկ օրում երկրում կատարվել է 4 970 թեստ։
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 1,49 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 1,44 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,21 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 653 118 դեպք, որից 1 634 313 հիվանդ ապաքինվել է, 16 793-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 872 820 մարդ։









