Foto

Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը որպես թրաֆիքինգի դրսևորում․ ուղեցույցը ներդրվել է ԱԱՏՄ-ում

«Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ցուցիչները ՀՀ-ում» ուղեցույցը մշակվել և հրապարակվել է 2021 թվականին՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 06-Լ հրամանով ուղեցույցը ներդրվել է տեսչական մարմնում։

2022 թվականին ԱԱՏՄ տեսուչների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ՝ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի ենթադրյալ դեպքերի հայտնաբերման և գնահատման գործում մասնագիտական կարողությունների բարձրացման ու շարունակական կատարելագործման համատեքստում։

Դասընթացներն իրականացվել են «Վորլդ Վիժն Հայաստան»-ի աջակցությամբ։

Ուղեցույցին կարող եք ծանոթանել կից հղումով։