Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երկարաձգել է թռիչքների սահմանափակումը դեպի Ռուսաստանի հարավում և կենտրոնում գտնվող 11 օդանավակայաններ՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա:
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը շեշտում է, որ ռուսական մյուս օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, աշխատում են բնականոն ռեժիմով։
Նախկինում մի քանի անգամ սահմանափակումներ են մտցվել Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կողմից։ Սկզբում փետրվարի 24-ից մտցված դեպի Ռուսաստանի հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը գործում էր 12 օդանավակայանների համար մինչև մարտի 2-ը։ Վոլգոգրադի օդանավակայանը հետագայում դուրս է մնացել ցուցակից։
Փետրվարի 24-ին Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանության համար։ Ինչպես պարզաբանել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հատուկ գործողությունը երկու նպատակ ունի՝ Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում։ Նրա խոսքով, այս երկու ասպեկտներն էլ վտանգ են ներկայացնում ռուսական պետության և ժողովրդի համար։









