Foto

«Մայր Հայաստան» խմբակցությունը հերքում է, որ իրենք համոզում են Վարդան Ղուկասյանին հրաժարվել մանդատից ու պաշտոնից

Այսօր «Հրապարակ» օրաթերթում տարածված տեղեկատվությունը, թե, իբր, բանակցություններ են ընթանում Մարտուն Գրիգորյանի եւ ավագանու «Մայր Հայաստանի» ղեկավար Կարեն Սիմոնյանի միջեւ, որ համատեղ ուժերով համոզեն Վարդան Ղուկասյանին` հրաժարվել մանդատից ու պաշտոնից, որպեսզի նոր համայնքապետ ընտրեն Մարտուն Գրիգորյանի որդուն, բացարձակապես չի համատասխանում իրականությանը։ Նման քննարկում գոյություն չունի։

Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը: