Foto

Գողության համար հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Թումանյան փողոցի բնակարանում․ նա կալանավորվել է

Հետախուզվողի վերաբերյալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց Շիրակի քրեական ոստիկանների հետ։

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 13-ին, Երևանի Թումանյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց և Շիրակի մարզային վարչություն տեղափոխվեց առանց հաշվառման հասցեի 32-ամյա տղամարդ։

Հոկտեմբերի 3-ից նա հետախուզվում էր գողություններ, գողության փորձեր կատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: