Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները 2021 թվականի վերջից սկսել են զենքի մատակարարումներ ստանալ արևմտյան երկրներից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
BBC-ի բրիտանական հեռարձակման կորպորացիայի լրագրողի այն հարցին, թե արդյոք Կիևը զենք է ստացել Արևմուտքից դեռևս դեկտեմբերին և հունվարին, Զելենսկին դրական է պատասխանել։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը վախենում էր Ռուսաստանի կողմից «հարձակողական գործողություններից»։
«Դրա համար մենք ցանկանում էինք անդամակցել ՆԱՏՕ-ին: Դրա համար մենք կայունացրինք իրավիճակը Ուկրաինայում: Դրա համար մեզ անհրաժեշտ էր իմ թիմի ուժեղ ղեկավարությունը: Հենց այդ պատճառով էինք պայքարում երկի ներսում որոշ քաղաքական խմբերի դեմ։ Մենք այս պատերազմն ավելի վաղ ենք սկսել»,- ասել է Զելենսկին:









