Foto

Լրագրողների հոդվածներն իշխանությո՞ւնն է գրելու

ԱԺ նոր նախագծով Ազգային ժողովն  իրավունք կունենա հավատարմագրումից զրկել լրագրողներին։ Խնդրի շարջ ԱԺ-ում քննարկում  էր՝ լրագորղների առաջարկով։ ԱԺ Մարդու իրավունքների հանձանաժողովի նախագահը դժգոհ էր լարգրողների և պատգամավորների ներկայացվածությունից՝ շեշտելով, որ պահանջատիրությունը ենթադրում է նաև պատասխանատվություն։ Թագուհի Թովմասյանն առաջարկում է,  որ խմբագրություններն իրենք մշակեն իրենց համար էթիկայի նորմեր և գերատեսչությունը խախտում նկատելուն պես դիմի խմբագրություն և այնտեղ որոշեն՝ լրագրողը մնա հավատարամագրված, թե՞ ոչ։ Աառջարկեց, որ նախագծի հեղինակներին խնդրեն հետ կանչել այն՝ մինչ քննարկումները։

Սա լրագրողների դեմ ուղղված այս իշխանության առաջին կամ երկրորդ նախաձեռնություն չէ։ Վարչապետ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդ բրենդի կրող իշխանությունը լրագրողների գործունեությունը սահմանփակում է ԱԺ-ում, թույլ չի տալիս  նույնիսկ, որ ԱԺ-ի իրենց համար նախատեսված օթյակում աշխատեն և անվտանգության աշխատակիցների օգնությամբ դուրս են հանում նրանց: Պատգամավորները հանդգնում են լրագրողի ձեռքից խոսափող վերցնել, իսկ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը որակումներ է տալիս այս կամ այն լրատվականին ու լրագրողներին։ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսյանյանը, ով հանրությանը հայտնի է Փաշինյանի ուսապարկ և «քոռ խոզ» մականուններով, լրագրողներին անվանում է «վերբալ մարմնավաճառներ», հավանաբար մոռանալով, որ նույն տրամաբանությամբ  կարող է գործածվել նաև «քաղաքական մարմնավաճառ» տերմինը, երբ օրինակ՝ մի անձ այս կուսակցությունից վազում է մեկ այլ կուսակցություն, օրինակ՝ ԲՀԿ-ից ՔՊ և այլն։ Նախկին ԲՏԱ նախարար, ներկայիս ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում ծեծում էր լրագրողին՝ իրեն հարց տալու համար և այսպիսի անթիվ-անհամար դեպքեր։  Լրատվականների ու լրագրողների թիվը նվազեցնելու համար օրենսդրորեն արգելվեց շահումով խաղերի գովազդը առցանց մեդիայում,  լարգորղների մուտքն  արգելված է նաև սահմանային լարված հատվածներ։ Այս իշանության օրոք և, կարելի է ասել, նույնիսկ ձեռամբ հեռարձակման իրավունքից զրկվեց Հայկական երկրորդ հեռուստաալիքը, փակվեց «Արմնյուզ» հեռուստաալիքը և այլն։ Եթե ժողովրդավարության բաստիոնն այսպես պետք է պաշտպանվի, ապա շուտով լրագրողների հոդվածներն իշխանություններն են գրելու։

Հեղինակ: Աննա Ավետիսյան