ՌԴ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքի արգելքին Արցախ։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին խիստ համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ», - ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում։
Նա նշել է, որ հայտարարությունները, թե խաղաղապահների գործողություններն, իբր, հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, իրականությանը չի համապատասխանում։
«Ակնկալում ենք, որ նկատի ունենալով խաղաղապահների պատասխանատվության գոտում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանագծում արձանագրվող միջադեպերը հաշվի առնելով, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են տարածաշրջանում ավելի սրել իրավիճակը»,- ասել է նա։









