Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 3-ին կմասնակցի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվելիք Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների արտգործնախարարների նիստին: Աղբյուրի համաձայն՝ օրակարգում են լինելու Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովի պատրաստություններին և ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող հարցեր:
Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների տեղեկություններով՝ Ֆիդանը նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցիչ ու Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի, Եվրահանձնաժողովի ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի, Միացյալ Թագավորության արտգործնախարար Իվետ Կուպերի, Իսպանիայի արտգործնախարար Ժոզե Մանուել Ալբարեսի և այլ երկրների գործընկերների հետ:
Նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվելիք նիստի ընթացքում քննարկվելու են Հաագայի գագաթնաժողովի արդյունքներին վերաբերող հարցերին: Նիստն անցկացվելու երկու փուլով:
Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը վերահաստատելու է Թուրքիայի աջակցությունն Ուկրաինայի անկախությանը, ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հրապարակելու է Ուկրաինան ուղարկված օգնությունների վերաբերյալ տեղեկատվություն: Վերջինս նաև շեշտելու է, որ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու և արդար ու տևական խաղաղություն հաստատելու համար դիվանագիտությանը հնարավորություն տալու անհրաժեշտությունը:
Ֆիդանը ներկայացնելու է Թուրրքիայի տեսակետները այս համատեքստում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և ընդգծելու է, որ իրենց երկիրը պատրաստ է խաղաղությանը միտված գործընթացին ցանկացած տեսակ աջակցություն տրամադրել:









