Foto

Նոնսենս է․ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ կառավարության հրապարակած փաստաթղթերի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նոնսենս է համարում «Հայկական ժամանակ»-ի` երբևէ բանակցային փաստաթուղթ չեղած հոդվածը Քի Վեսթի փաստաթղթի փոխարեն հրապարակելը։ Միկոյանն իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

ՀՀ կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։ Կառավարության հրապարակած փաստաթղթերում բացակայում է 2001թ. ապրիլին Քի Վեսթում քննարկված փաստաթուղթը (այդ ժամանակ նախագահը Քոչարյանն էր. խմբ), ըստ որի` Լեռնային Ղարաբաղն անցնում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանում էր Մեղրիի մարզով տրանսպորտային միջանցքի ինքնիշխան իրավունք։ Սակայն հետագայում Բաքուն մերժեց այդ տարբերակը։
Միկոյանի խոսքով` վերջին փաստաթուղթը, այն է` 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկությունների փաթեթը, ամբողջությամբ բացահայտում է պատկերը` վարչապետը հրաժարվել է հայկական կողմի համար շահավետ փաստաթղթից, և դա, ի վերջո, աղետի հանգեցրեց։

Նշենք, որ առաջարկները ներառում էին հայկական կողմի համար համեմատաբար բարենպաստ այնպիսի լուծումներ, ինչպիսիք են Քարվաճառի և Լաչինի նկատմամբ վերահսկողության պահպանումը մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման վերաբերյալ հանրաքվեի անցկացում, Հայաստանին Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի կարգավիճակի ամրագրումը, Բաքվին փոխանցվող 5 շրջաններում ադրբեջանական զինված ուժերի տեղակայման անթույլատրելիությունը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք էր ստանում հանրաքվեի միջոցով, որի արդյունքները կճանաչվեին միջազգային հանրության կողմից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։