ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ժամանել են Կրեմլի տարածք: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Նշվում է, որ Կադրերը, որոնցում Ուիթկոֆն ու Դմիտրիևը մտնում են Կրեմլի տարածք, հրապարակել է «Իզվեստիան»:
Հիշեցնենք, որ Ուիթքոֆի հետ ՌԴ էր ժամանել նաև Թրամփի փեսան՝ Քուշները:
Քիչ անց կսկսի Պուտինի հետ ամերիկացիների բանակցությունները։









