Foto

Փաշինյանը մի ճանապարհ ունի՝ հեռանալ

Ա-         


Այսօր, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հերթական սկանդալին և բացահայտումներով լի ելութից հետո, Vesti.am-ի խնդրանքով մի քանի հարցի պատասխանել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։


Պարո՛ն Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյանն ընդունեց իր մեղավորությունը` հազարավոր զոհեր ունենալու մեջ։ Ըստ Ձեզ, ո՞րը պետք է լինի իր հաջորդ քայլը։    


Պետք է րոպե առաջ հեռանա, որպիսի կարողանանք այս ստեղծված իրավիճակից փշրանքները փրկենք։ Ինքը մի ճանապարհ ունի՝ հեռանալ։ Հստակ հայտարարում է, որ չի կարող ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, չի կարող ապահովել Արցախի ինքնորոշման իրավունքը։

-          Նիկոլ Փաշինյանն իր կամքով չի հեռանում։ Այդ հեռանալու համար, հատկապես այս ելեւյթից հետո, ընդդիմությունն ի՞նչ է անելու։

-          Կանենք կտեսնեք, մենք հիմա պրոցեսի մեջ ենք, գտնվում ենք Գորիսում։

-          Փաշինյանի ելույթի մեխը և առանցքը ո՞րն էր։ Երկրորդ կապիտուլացիոն ակտի սպասե՞նք։

-          Շատ ուղիղ ասում էր, որ ինքը գնում է լայն իրավունքներով և անվտանգության երաշխիքով Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, որն, ըստ էության,  նշանակում է, որ գնում է նոր կապիտուլացիայի: Դա նշանակում է Արցախի հայաթափում և Արցախի կորուստ։  Իհարկե, դա երկրորդ կապիտուլացիան է։ Իհարկե, այս ամեն ինչը փորձում է անել խաղաղության և կեղծ, հիմարագույն լոզունգների տակ և գաղտնի։ Ինքն իրավունք չունի որոշել Արցախի ժողովրդի փոխարեն։ 1991թ հանրաքվեով Արցախի ժողովուրդն իր կամարտահայտությունը դրսևորել է, որը սակարկման ենթակա չէ։ Եթե ինքը չի կարողանում ապահովել, պետք է հեռանա։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան